National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.04.2006
Եվրոպական կառույցները պատրաստակամ են աջակցել Հայաստանի ժողովրդավարության խորացմանը

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Եվրամիություն-Հայաստան համագործակցության 8-րդ նիստի մասնակիցներին:

Խորհրդարանի ն ախագահը կարեւորեց Եվրամիություն-Հայաստան փոխհարաբերությունների ընդլայնումը եւ ժողովրդավարության խորացումը Հայաստանում` հույս հայտնելով, որ Եվրամիություն-Հայաստան համագործակցության 8-րդ նիստի ընթացքում մասնակիցները բավարար պատկերացում կազմելու եւ տեղեկություններ ստանալու հնարավորություններ ունեցան:

Նա կարեւորեց Եվրամիության նոր հարեւանության ծրագրի հնարավորինս արագ մեկնարկը ու կենսագործումը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար, որովհետեւ ժողովրդավարության ընդլայնումը նոր հեռանկարներ է բացում եւ նպաստում է խաղաղությանը, էական խթան է բարենորոգումների իրականացման համար: Աժ նախագահը նշեց, որ քաղաքական ուժերի համաձայնությամբ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ է մշակվել եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացման օրենսդրական հիմքերը ստեղծվում են: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ էներգետիկ խնդիրներին` նշելով, որ Հայաստանն ունի Եվրամիության աջակցության կարիքը էներգետիկ դիվերսիֆիկացիայի համար եւ էներգետիկ անվտանգո ւթյան ապահովումը քաղաքական առաջնահերթություն է Հայաստանի համար: Կարեւորվեցին նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական, հարկային ու մաքսային, տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման լուրջ բարեփոխումների անցկացումը: Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը փոխզիջումների ճանապարհով եւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարություննեեւը անընդունելի համարեց: Նշվեց, որ Հայաստանը իր բոլոր հարեւանների, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների կողմնակից է եւ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ քննարկել առկա խնդիրները:

Եվրամիություն-Հայաստան համագործակցության հանձնաժողովի համանախագահ Անն Իզլեր Բեգենը իր գոհունակությունը հայտնելով հանձնաժողովի արդյունավետ աշխատանքից եւ ԱԺ նախագահի կողմից իրավիճակի հանգամանալից ներկայացումից` նշեց, որ Եվրոպական կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանին ժողովրդավարության խորացման համար, նա կարեւորեց առաջիկա ընտրություններում հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, նշեց, որ այդ ընտրությունները լինելու են կարեւոր Հայաստանի ապագայի համար եւ կարեւորեց զանգվածային լրատվամիջոցների դերը ու ազատ աշխատելու հնարավորությունների ապահովումը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` տիկին Բեգեն նշեց, որ շատ կցանկանար, որ ադրբեջանցիները եւս կոռուցողական դիրքորոշում որդեգրեին:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին տարածաշրջանային հարաբերություններին եւ երկրի զարգացման գերակայություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am